«ՀՀ քաղաքական դաշտում ամենատարածված մասնագիտությունը «հայրենասիրությունն» ու «աստվածապաշտությունն» է»․ Անդրանիկ Թևանյան

«ՀՀ քաղաքական դաշտում ամենատարածված մասնագիտությունը «հայրենասիրությունն» ու «աստվածապաշտությունն» է»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»

Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում է բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։
Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։
Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։
Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան

Leave a Comment