Revolut-ը դիտարկում է թուրքական նեոբանկի ձեռքբերումը

Revolut-ը բանակցություններ է վարում Fups թուրքական թվային բանկի հնարավոր ձեռքբերման շուրջ՝ նպատակ ունենալով արագացնել իր գլոբալ ընդլայնումը միաձուլումների և ձեռքբերումների միջոցով։

Fups-ը համեմատաբար փոքր նեոբանկ է, որը լիցենզիա է ստացել 2022թ.-ին՝ 81 միլիոն դոլար հիմնադիր կապիտալով և ունի շուրջ 60 աշխատակից։ Աղբյուրների համաձայն՝ քննարկումները շարունակվում են, սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա։

Չնայած Revolut-ը հրաժարվել է մեկնաբանություններից, ընկերությունը ակտիվորեն զարգացնում է իր M&A (միաձուլումներ և ձեռքբերումներ) ռազմավարությունը՝ վերջին չորս տարիներին իրականացնելով վեց ձեռքբերում, որոնցից ամենավերջինը 2025թ.-ի հոկտեմբերին Swifty ճամփորդական ԱԲ ստարտափի գնումն էր։

Leave a Comment