ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Դանիա՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու տարբեր հարցեր, այդ թվում՝ Գրենլանդիայի հնարավոր գնման հարցը, հաղորդում է Fox News-ը։


Ռուբիոյի խոսքով՝ նա Գրենլանդիայի հարցը կքննարկի Դանիայի իշխանությունների հետ, «սակայն առայժմ նա ավելացնելու ոչինչ չունի»։

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին ամերիկացի առաջնորդը չէ, որը հետաքրքրված է կղզին անեքսիայի ենթարկելով։


Leave a Comment