8 հունվարի 2026 – 12:07 AMT
PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է․ Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակ է գալիս ՀՀ, սակայն որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվել, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հաղորդել էր, որ հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվելու նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ Գյուզդեկի երկաթուղային և Բաքվի բեռնատար կայարաններից։
APA լրատվական գործակալության տվյալներով՝ Հայաստանի համար նախատեսված է փոխադրել 1000 տոննա AI-92 բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա AI-95 բենզին։
Առաջին խմբաքանակը Հայաստան է հասել 2025 թվականի դեկտեմբերին՝ 22 վագոն բենզինով։ SOCAR-ի արտադրած AI-95 տեսակի բենզինի ներկրմամբ զբաղվում են հայկական երկու ընկերություններ՝ «Մեգա Թրեյդ»-ը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, և «Շիշա ուորլդ»-ը, որը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։
Այս մատակարարումը համարվել է երկու պետությունների միջև վերջին տասնամյակներում կնքված առաջին ուղիղ առևտրային համաձայնագիրը։