https://arm.sputniknews.ru/20260108/pashinjany-pndum-e-hh-tntesakan-atshn-aveli-qan-50-tvokvos-e-nvor-dvoktrin-e-petq-97562539.html
Փաշինյանը պնդում է՝ ՀՀ տնտեսական աճն ավելի քան 50 տոկոս է, նոր դոկտրին է պետք
Փաշինյանը պնդում է՝ ՀՀ տնտեսական աճն ավելի քան 50 տոկոս է, նոր դոկտրին է պետք
Sputnik Արմենիա
Նշվում է, որ դոկտրինը պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T11:55+0400
2026-01-08T11:55+0400
2026-01-08T11:55+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115264_0:200:2929:1848_1920x0_80_0_0_dd22f532c46640d34d4904eb3e395145.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2018թ․-ից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է․ եթե 2017թ–ին1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3872 դոլար էր, ապա 2025թ–ին այն գրեթե 9400 դոլար է։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին որոշման նախագիծը։Ըստ հիմնավորման՝ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում է։«Անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։Ակնկալվում է, որ նոր դոկտրինի շնորհիվ կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայունությունը և անվտանգային կայունությունը և այլն։Ըստ Փաշինյանի՝ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Դոկտրինը, ըստ Փաշինյանի, պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։Փաշինյանը նշեց, որ վերջերս գործարարների հետ զգուշորեն քննարկել է Հարկային նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որի կարգավորումները հնարավոր կլինի ուժի մեջ պահել մոտ 10 տարի։«Սա բավականին բարդ և վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ լրջորեն մոտենալու ենք այս հարցին և փորձագիտական, գործարար հանրությանն արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու»,- ասաց Փաշինյանը։Նրա խոսքով՝ սա կօգնի մեծացնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115264_100:0:2831:2048_1920x0_80_0_0_fcbf137a301ea4d8e02bf1313f80aa9a.jpg.webp
նիկոլ փաշինյան
նիկոլ փաշինյան
Նշվում է, որ դոկտրինը պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2018թ․-ից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է․ եթե 2017թ–ին1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3872 դոլար էր, ապա 2025թ–ին այն գրեթե 9400 դոլար է։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում է։
«Անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ակնկալվում է, որ նոր դոկտրինի շնորհիվ կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայունությունը և անվտանգային կայունությունը և այլն։
Ըստ Փաշինյանի՝ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Դոկտրինը, ըստ Փաշինյանի, պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
Փաշինյանը նշեց, որ վերջերս գործարարների հետ զգուշորեն քննարկել է Հարկային նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որի կարգավորումները հնարավոր կլինի ուժի մեջ պահել մոտ 10 տարի։
«Սա բավականին բարդ և վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ լրջորեն մոտենալու ենք այս հարցին և փորձագիտական, գործարար հանրությանն արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա կօգնի մեծացնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը։