Այս անգամ Ադրբեջանից Հայաստան է գալիս և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար բենզին․ Պապոյան

Այս անգամ Ադրբեջանից Հայաստան է գալիս և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար բենզին, և՛ դիզելվառելիք․ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, որ նախնական գնահատականներով գինը պետք է շուկայականից 80 դրամ էժան լինի։

«Դա չպետք է լինի սենսացիա, 3-րդն էլ կլինի, 5-ն էլ կլինի, 15-ն էլ կլինի: Ես այլևս այդ պրոցեսով չեմ զբաղվելու, ոնց որ չեմ զբաղվում, երբ որևէ բիզնես Չինաստանից ինչ-որ բան է բերում», – ասաց Պապոյանը:

Leave a Comment