Գրենլանդիան կարևոր դեր է խաղում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի գործունեության մեջ

Գրենլանդիան կարևոր դեր է խաղում ԱՄՆ ազգային անվտանգության և հակահրթիռային պաշտպանության համակարգի գործունեության մեջ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Գրենլանդիան կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն մեր ազգային անվտանգության, այլև աշխարհի ազգային անվտանգության համար։ Մարդիկ դա չեն գիտակցում, բայց հակահրթիռային պաշտպանության ամբողջ ենթակառուցվածքը մասամբ կախված է Գրենլանդիայից։

Եթե, Աստված մի արասցե, ռուսները կամ չինացիները, ես չեմ ասում, որ նրանք պլանավորում են, բայց եթե, Աստված մի արասցե, ապագայում ինչ-որ մեկը միջուկային հրթիռ արձակի մեր մայրցամաքի կամ Եվրոպայի վրա, ապա Գրենլանդիան այդ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն մասն է», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Leave a Comment