ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր՝ ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տունը։
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահական հուշագիր՝ ԱՄՆ-ի 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալու վերաբերյալ, որոնք այլևս չեն ծառայում ԱՄՆ շահերին», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հուշագիրը հրահանգում է ԱՄՆ բոլոր գործադիր գերատեսչություններին և գործակալություններին դադարեցնել ՄԱԿ համակարգին չպատկանող 35 կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի 31 կառույցների մասնակցությունը և ֆինանսավորումը։
Այդ կառույցների շարքում են գտնվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի Միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը և այլն։