Եվրոպական չափանիշներ, հայկական իրականություն․ Հայաստանը եվրոպական կրթական ընտանիքում՝ տեսլական և մարտահրավերներ․ «Դպրություն»

Հայաստանը, լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ, ակտիվորեն ներգրավված է կրթական բարեփոխումների գործընթացում։ Վերջին տարիներին հայաստանցի սովորողների և ուսանողների շրջանում նկատվում է հստակ ձգտում դեպի եվրոպական կրթություն։ Նրանք եվրոպական կրթական համակարգը տեսնում են որպես որակի, ակադեմիական ազատության, շարժունակության և միջազգային ճանաչման օրինակ։

Ի՞նչ ընդհանուր եզրեր և տարբերություններ կան եվրոպական և հայաստանյան կրթական համակարգերի միջև, ինչպիսի՞ տեսլական ունի Հայաստանը եվրոպական կրթական ընտանիքում։

«Հայաստանի բարձրագույն կրթությունը, ցավոք, մեծամասամբ հիմնված է վճարովի կրթության վրա։ Հայաստանը բավական հետ է մնում ակադեմիական ազատության ոլորտում։ 2018-2019 թվականներին մենք բավական առաջընթաց ունեցանք։ Ակադեմիական ազատությունը մեկ միավորով է հաշվվում, այսինքն՝ առավելագույնը մեկն է, Հայաստանը հասավ 0․84-ի։ Դա բավական բարձր արդյունք էր։ Վերջին երկու տարիներին Հայաստանը կտրուկ հետընթաց ունեցավ, և հիմա մեր ակադեմիական ազատության ինդեքսը 0․64 է և եվրոպական երկրների մեջ մենք բավական հետ ենք։ Այս պահի դրությամբ մենք առաջ ենք միայն Ադրբեջանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Հունգարիայից»,- ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։   

Եվրոպական կրթության առանցքային բաղադրիչներից է դասախոսների և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը, ինչը կարևոր ակնկալիք է նաև հայ սովորողների համար։ Հայաստանը ձգտում է զարգացնել այնպիսի կրթական համակարգ, որը կլինի մրցունակ ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև եվրոպական մակարդակում։        

Leave a Comment