Մադուրոն և նրա տիկինը առևանգվելիս վիրավորում են ստացել. Վենեսուելայի ՆԳՆ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա տիկինը՝ Սիլիա Ֆլորեսը,
վիրավոում են ստացել առևանգման ժամանակ, հայտարարել է Վենեսուելայի ՆԳՆ ղեկավար Դիոսդադո
Կաբելյոն։

«Սիլիան վիրավորվել է գլխից և հարված ստացել մարմնին, իսկ Մադուրոն
վիրավորվել է ոտքից»,- ասել է նա Telesur հեռուստաալիքի եթերում։

Ներքին գործերի նախարարը նաև պնդում է, որ ամերիկացի զինվորականները
սկզբում չէին պլանավորել նախագահի կնոջը դուրս բերել։ Նրա խոսքով՝ Սիլիա Ֆլորեսը պնդել
է, որ իրեն տանեն ամուսնու հետ։

«Երբ ժամանակը եկավ այս չափազանց տրավմատիկ իրադարձության, երբ
տանում էին Նիկոլաս Մադուրոյին, նրանք չէին պատրաստվում տանել Սիլիային։ Բայց Սիլիան
նրանց ասել է. «Եթե դուք տանում եք իմ ամուսնուն, ապա պետք է ինձ էլ տանեք»,- ասել
է Կաբելյոն։

 

 

Leave a Comment