2026թ.-ին ֆինթեք ոլորտն այլևս առանձին պրոդուկտների մասին չի լինի։ Այն այսուհետ կկենտրոնանա ֆինանսական ենթակառուցվածքների վերակառուցման վրա՝ դրանք դարձնելով ավելի արագ, խելացի և փոխկապակցված՝ ԱԲ-ի, իրական ժամանակում գործող համակարգերի և կարգավորումների միջոցով։
2026-ի հիմնական ֆինթեք թրենդներն են.
1. ԱԲ գործակալներ բանկային ոլորտում
Արհեստական բանականությունն արդեն իսկ ներդրվում է ռիսկերի կառավարման, կանոնակարգային համապատասխանության, խարդախությունների կանխարգելման և օպերացիոն գործընթացների մեջ՝ աշխատանքային հոսքերն ավտոմատացնելու նպատակով։
2. Ներկառուցված ֆինանսներ
Վճարային, վարկային և բանկային ծառայությունների շարունակական ինտեգրումը ոչ ֆինանսական հարթակներում։
3. Թոքենիզացված իրական ակտիվներ
Պարտատոմսերը, ֆոնդերը և այլ ակտիվները կտեղափոխվեն բլոքչեյն միջավայր՝ բարձրացնելով լիկվիդայոնւթյունը և փոխանցումների կատարման արդյունավետությունը։
4. Իրական ժամանակում վճարումներ և նստեցումներ
Գումարների 24/7 ակնթարթային փոխանցումները և նստեցումները դառնում են ստանդարտ՝ թե՛ սպառողական, թե՛ B2B վճարումների համար։
5. Կարգավորումներով խթանվող նորարարություններ
Նոր կարգավորումներն արագացնում են ենթակառուցվածքների արդիականացումը և խթանում են ֆինանսական համակարգերի կայունությունը։
6. Անհատական մոտեցում և ֆինանսական ներառականություն
Տվյալներն ու ԱԲ-ն հնարավորություն են տալիս առաջարկել անհատականացված ծառայություններ և ընդլայնել ֆինանսական պրոդուկտների հասանելիությունը։
Այսպիսով, 2026թ.-ին առաջատարները կլինեն նրանք, ովքեր կհամադրեն տեխնոլոգիան, կարգավորումները և հաճախորդակենտրոն մոտեցումը մեկ միասնական, ինտեգրված ռազմավարության մեջ։