Թրամփի հրամանով՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, որոնցից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս
66 միջազգային կազմակերպություններից, «որոնք այլևս չեն ծառայում ամերիկյան շահերին»:
Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։

Այդ
կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են, «որոնք գործում են Միացյալ
Նահանգների ազգային շահերին, անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը կամ
ինքնիշխանությանը ի հակառակ»։ Թրամփի հրամանի համաձայն՝ բոլոր դեպարտամենտներն ու
գործակալությունները պետք է դադարեցնեն այդ կազմակերպությունների ֆինանսավորումը։

«Սա վերջ
կդնի ֆինանսավորմանը և ամերիկացի հարկատուների մասնակցությանը այն
կազմակերպություններում, որոնք առաջ են մղում գլոբալիստական
​​շահեր՝ ի
վնաս
ԱՄՆ առաջնահերթությունների, կամ որոնք կարևոր հարցերը լուծում են անարդյունավետ կամ ոչ ռացիոնալ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունների
ամբողջական ցանկը, որոնցից դուրս է գալիս ԱՄՆ-ը, զետեղված է Սպիտակ տան կայքում։
Դրանց թվում են՝ Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը,
ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնը, Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը,
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ
ներկայացուցչի գրասենյակը և այլն։

 

 

 

Leave a Comment