Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը պաշտոնապես ամուսնալուծվել են. դստրերը կմնան դերասանուհու հետ

Նիկոլ Քիդմանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քիթ Ուրբանից 19 տարվա ամուսնությունից հետո, գրում է Tert.am-ը:

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ ո՛չ Քիդմանը, ո՛չ էլ Ուրբանը չեն խնդրել ալիմենտ իրենց երեխաների՝ 17-ամյա Սանդեյի Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի համար: Որպես պատճառ նշվում է, որ երկու ծնողների ամսական եկամուտն էլ գերազանցում է 100,000 դոլարը: Դստրերը կմնան դերասանուհու հետ, Ուրբանին թույլատրվում է ժամանակ անցկացնել նրանց հետ «յուրաքանչյուր երկրորդ շաբաթավերջ»: Գրում է Spletnik-ը:

Ուրբանը և Քիդմանը նաև համաձայնության են եկել, որ ամբողջ ունեցվածքը, ներառյալ ներդրումները, բանկային հաշիվները, կահույքը, կենցաղային տեխնիկան, տրանսպորտային միջոցները և անձնական իրերը, կբաժանվեն փոխադարձ համաձայնությամբ, ընդ որում՝ յուրաքանչյուր կողմ կպահպանի իր տիրապետության տակ գտնվող ցանկացած ունեցվածք։

Ավելին, վճարման բոլոր պահանջները չեղյալ են հայտարարվել, և Քիդմանն ու Ուրբանը այժմ իրենք են պատասխանատու իրենց իրավաբանական ծախսերի և ծառայությունների համար։

Leave a Comment