Այսօր 12 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկի բազմաթիվ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 8-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Թորամանյան, Մուրացան, Խ.Դաշտենց, Լոռիս Մելիքյան, Սուվորով, Բելինսկի, Սասունցի Դավթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Աթոյանի, Աթոյանի Անց., Դավիթ Բեկ, Գաջեգործներ, Ազատամարտիկներ, Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների, Էրեբունի, Նոր Արեշ 2-48 փողոցների, Արին-Բերդ, Խաղաղ Դոն, Տիտոգրադյան, Էրեբունի Ավանեսով փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։