Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դ. Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Ա. Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Ս. Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դ. Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի տեղեկացմամբ, , վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։