Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Jeep-ը, Nissan-ն ու Ford-ը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment