Իրանի հարավ-արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել. ԶԼՄ

Իրանի հարավ-արևմուտքում Չահարմահալ և Բախտիարիե նահանգների Լորդեգան քաղաքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars լրատվական գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանության վրա, զինված տղամարդկանց մի խումբ նաև կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Բախումների ժամանակ վնասվել են մի քանի վարչական շենքեր, այդ թվում՝ շրջանային վարչակազմի շենքը։

Human Rights Activists News Agency-ի տվյալներով՝ Իրանում վերջին 10 օրվա բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, այդ թվում՝ 34 ցուցարար և անվտանգության ուժերի 2 ներկայացուցիչ։ Նշվում է նաև ավելի քան 60 վիրավորի և 2076 ձերբակալվածի մասին։

Բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի կտրուկ անկման ֆոնին:

Leave a Comment