Հունվարի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կեսօրին կանխատեսվում է 0-2, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից -6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0-3 աստիճան։
Արմավիրում սպասվում է 0-4 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-5 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 1-5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 12 աստիճան տաքություն։
