Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ուխտերթը դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի:
Ուխտերթին մասնակցում են մեծաթիվ մարդիկ:


Նախօրեին վարչապետը մանրամասնել էր, թե ինչ նպատակ ունի ուխտերթը։

Ըստ այդմ՝
- Այդպիսով նշանավորել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:
- Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդությանը:
- Արտահայտել աջակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը:
- Արտահայտել աջակցություն մեր պետականությանը և դիրքորոշում առ այն, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառելը անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու:
Երթը ավարտվելու է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1505 դիտում