Ատամնաբույժը նշել է ատամների համար ամենավտանգավոր ըմպելիքը

Ատամնաբույժը նշել է ատամների համար ամենավտանգավոր ըմպելիքը: Այս մասին հայտնում է Mirror-ը։

«My Dentist» ցանցի գլխավոր կլինիկական բժիշկ Նայրի Ուիթլիի խոսքով՝ Պրոսեկոն կարող է առաջացնել էմալի նոսրացում և ատամի գունաթափում: Նա բացատրում է, որ ըմպելիքը խմելուց հետո թթուն ժամանակավորապես փափկացնում է էմալը՝ մեծացնելով վնասման ռիսկը:

Ուիթլին խորհուրդ է տվել նվազեցնել Պրոսեկոյի քանակը սննդակարգում կամ խմել այն ձողիկով՝ ատամների հետ թթվի շփումը նվազեցնելու համար:

Մասնագետը նաև կոչ է արել չմաքրել ատամները ալկոհոլ օգտագործելուց անմիջապես հետո և սպասել մոտ 30 րոպե՝ էմալի վրա թթվի ազդեցության ուժեղացումից խուսափելու համար:

Մասնագետները հիշեցնում են, որ էմալը պաշտպանում է ատամները վնասվելուց և բծերից, իսկ դրա նոսրացումը կարող է հանգեցնել զգայունության բարձրացման և խոռոչների առաջացման: Այս խնդիրը հատկապես տարածված է տոնական օրերի շրջանում, երբ քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործումը էապես մեծանում է:

Ատամնաբույժները խորհուրդ են տալիս խուսափել շաքարի չարաշահումից, նախապատվությունը տալ սև շոկոլադին և քաղցրավենիքին այլընտրանք հանդիսացող պանրի ափսեին. պանրի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆատը ամրացնում են ատամները և նվազեցնում բերանի խոռոչի թթվայնությունը:

Leave a Comment