«Անգամ ՆԱՏՕ–ի ապագան է մշուշոտ»․ Արա Պողոսյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Անգամ ՆԱՏՕ–ի ապագան է մշուշոտ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ուկրաինան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են հռչակագիր մտադրությունների մասին՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բազմազգ զորքերի տեղակայման հնարավորության վերաբերյալ։
Դե Ուկրաինան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարող են տասնյակ այսպիսի դեկլարացիաներ ստորագրել, սակայն ներկա աշխարհաքաղաքական կոնյուկտուրան բոլորովին նույնը չէ, ինչ մինչև 2022–2024 թվականներին էր։ Ավելին՝ անգամ ՆԱՏՕ–ի ապագան է մշուշոտ, էլ չասեմ, որ եթե աշխարհաքաղաքական «տեկտոնական» տեղաշարժերն հասնեն Արևմտյան Եվրոպա, անգամ ԵՄ–ի (այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք) ապագան է մշուշոտ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment