Կապանում մեքենաներ են բախվել, ճանապարհը երկկողմանի փակ է եղել. վիրավոր կա



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սյունիքի մարզում այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Վթարի հետևանքով վարորդներից Վիգեն Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment