Ավտոբուսը վթարի է ենթարկվել Նեպալի մայրաքաղաքի մոտակայքում. կա 4 զոհ և 23 վիրավոր

Բաժանորդագրվել

Ավտոբուսը տեղափոխում էր մայրաքաղաքային ընկերություններից մեկի շուրջ 40 աշխատակցի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Այսօր երեկոյան Կատմանդուի արվարձանում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,-ասված է հրապարակման մեջ:

Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը տեղափոխում էր մայրաքաղաքային ընկերություններից մեկի մոտ 40 աշխատակցի, որոնք պիկնիկից վերադառնում էին Կատմանդու։

Ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել մոտ 100 մետր բարձրության վրա գտնվող մայրուղուց, ինչն էլ զոհերի պատճառ է դարձել։

Leave a Comment