Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը շարունակում է խոչընդոտել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը: Բայդենի վարչակազմից հիասթափված Ալիևը, որ հիմա Թրամփին սեր խոստովանելու որևէ առիթ բաց չի թողնում, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ակնարկել է, որ սպասում է, թե երբ է Կոնգրեսը վերացնելու Նահանգների հետ հարաբերությունների զարգացման հիմնական խութը՝ 907-րդ լրացումը, որ արգելում է Վաշինգտոնին զենք վաճառել Բաքվին:
Հայ քաղաքագետների համոզմամբ՝ Ալիևն այդպես փորձում է մաքրել միջազգային հանրության աչքում ռազմական հանցագործի իր անունը: Եթե Նահանգներն սկսի զենք վաճառել Ադրբեջանին, միջազգային հանրությունը դա կընկալի որպես ազդակ, որ ներվել են Ադրբեջանի՝ Արցախում գործած բոլոր ցեղասպանական ու ռազմական հանցագործությունները: