Նախկին ամուսնու մասին սկանդալային բացահայտումներից և բաժանումից հետո Մարի Պետրոսյանը փորձում է ինտեգրվել բնականոն կյանքի ռիթմին։
Նա արդեն մի քանի ֆոտոշարքերով է հանդես եկել, հասցրել է գովազդային համագործակցություններ ունենալ։ Միաժամանակ, Մարին հրապարակումներ է անում նաև երեխաների հետ համատեղ։
Նրա հերթական տեսանյութը ավագ որդու մասնակցությամբ էր, որին կից նա գրել է.
«Բոլորը ունեն սեր, հարաբերություններ, իսկ ես ուղղակի ուզում եմ, որ իմ որդին արժանի տղամարդ մեծանա և նման չլինի իր հորը»։
Նշենք, որ ավելի վաղ, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, Մարին տեսանյութ էր հրապարակել ու գրել.
««Ինձ համար շատ դժվար է կիսվել այս նկարներով։
Բայց նրանք, ովքեր անցել են բռնության միջով ու դեռ փորձում են ապրել, երբեք առիթ չեն տալիս որևէ մեկին՝ դատելու իմ հագուկապը կամ իմ կյանքը։
«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է» —
բռնությունն ունի այս տեսքը,
ապրելու ցանկությունն ունի այս տեսքը,
և Աստծուն հավատալը՝ նույնպես։
Հավատացեք։ Մի՛ կոտրվեք։
Եվ երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»։
Տեսանյութը՝ այստեղ։