Ջրականում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել 

Արցախի Ջրականի շրջանի Մեհդիլի գյուղում հակահետևակային ական է պայթել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA):

Նշվում է, թե ծառայողական պարտականությունները կատարելիս մարդասիրական ականազերծման գործողություններին մասնակցող մասնավոր ընկերություններից մեկի աշխատակիցը՝ 1985 թվականին ծնված Ռաշադ Մամեդովը, հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ստացել է ոտքի թեթև վնասվածք։

Տուժածը հոսպիտալացվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment