Սերը երբեմն փակում է դուռը

Սերը երբեմն փակում է դուռը

07.01.2026 | 21:59

Ապրել կյանքը` հաղորդակից լինելով Ինձ հետ, դեռևս չի նշանակում զերծ մնալ դժվարություններից, այլ` կարողանալ խաղաղ լինել անգամ դժվարությունների մեջ:

Ես երբեմն առաջնորդում եմ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՎ:

Սերը, ինչպես որ բաց է անում դռները, այդպես էլ փակում է` ըստ անհրաժեշտի:

ՈՒրախությունը արդյունք է` Իմ կամքին հավատարիմ կերպով համակերպվելու. նույնիսկ այն ժամանակ, երբ չկան պատճառներ ուրախ լինելու:

Պողոսը` Իմ ծառան, լավ էր յուրացրել փակված դռների այս դասը, երբ ասում էր.

«Մեր այս թեթև չարչարանքները, որ կրում ենք կարճ ժամանակով, պատրաստում են մեզ համար գերազանց ու հավիտենական փառքի երանությունը»:

Նշանակում է` դու էլ երբեմն մերժումներ ակնկալիր, մինչև որ այս դասը լավագույնս սովորես:

Այս է կատարելությանը տանող միակ ճանապարհը:

ՈՒրախությունը պտուղն է հանդարտության:

Մեկնաբանություններ

Leave a Comment