Գրենլանդիան պատրաստ է քննարկել կղզում ամերիկյան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների հնարավոր տեղակայման հարցը։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Միանգամայն համոզված եմ՝ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և հյուսիսում իրավիճակի գնահատմանը՝ մենք բոլորս ունենք նույն դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Գրենլանդիային, ապա գիտեմ, որ նրանք բաց են ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա՝ գոյություն ունեն համապատասխան համաձայնագրեր»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
173 դիտում