Փաշինյանի հակաեկեղեցական արշավի առանցքային օպերացիաներից մեկը տապալված են համարում շատ վերլուծաբաններ, հասարակական գործիչներ: Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների հետ հայ առաքելական եկեղեցու բարենորոգման մասին թուղթ ստորագրելուց երկու օր հետո Փաշինյանը չհաջողեց հոծ բազմություն հավաքել ուխտերթի համար: Սուրբ Աննա եկեղեցու բակում ասեղ գցելու բազմաթիվ տեղեր կային: Շատերի կարծիքով՝ այս ուխտերթը ցուցիչ պետք է լիներ Մայր Աթոռ ներխուժման համար, բայց կանաչ լույսը չի վառվել: