Փաշինյանը տիրադավների հետ «Եկեղեցու բարենորոգման խորհրդի» նիստն է գումարել ու որոշումներ ընդունել

Նիկոլ Փաշինյանը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի» նիստ է անցկացրել․

Փաշինյան հայտնում է, թե քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

«Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի Խորհրդի նիստի։

Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,- հայտարարել է նա։

Leave a Comment