Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարորդի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։

Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment