
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակումից հետո թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել դաշինք կնքել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև։
«Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև դաշինքը կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և կկանխի ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցությունը», – քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում «Այդընլիք» թերթը։
Փերինչեքը շեշտել է, որ Թուրքիայի անվտանգության բանալին նրա ազգային ուժերն են, այդ թվում՝ բանակն ու ոստիկանությունը, ինչպես նաև «պետության և ժողովրդի անխզելի միությունը»։ Նա հավելել է, որ ներքին ճակատը կարևոր է:
Աթաթուրքի դիրքորոշումը պաշտպանող «Վաթան» կուսակցությունը հակաարևմտյան և հակաամերիկյան է։ Այն ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, բայց մնում է ազդեցիկ տարածաշրջանային ուժ։