Հայաստանը ներառվել է 2026թ․ ճամփորդությունների համար լավագույն 26 ուղղությունների ցանկում՝ ըստ իսպանական Forbes-ի

Իսպանական Forbes-ը կազմել է 2026 թվականի համար նախատեսված 26 զբոսաշրջային ուղղությունների ընտրանին՝ դրանում ներառելով նաև Հայաստանը

Հայաստանը ներառվել է 2026թ․ ճամփորդությունների համար լավագույն 26 ուղղությունների ցանկում՝ ըստ իսպանական Forbes-ի


ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/ԱՌԿԱ/․ Իսպանական Forbes-ը կազմել է 2026 թվականի համար նախատեսված 26 զբոսաշրջային ուղղությունների ընտրանին՝ դրանում ներառելով նաև Հայաստանը։


«Ուշադրություն դարձրեք այս 26 ուղղություններին, որոնք մենք առաջարկում ենք 2026 թվականի համար, և գալիք տարին դարձրեք ձեր կյանքի ամենահագեցած ճամփորդական տարին», – գրում են հոդվածի հեղինակները։


Նշվում է, որ Հայաստանը կդառնա 2026 թվականի ամենապահանջված ուղղություններից մեկը՝ շնորհիվ էկզոտիկայի, պատմության և հարուստ մշակութային ժառանգության համադրության։


Հրապարակման մեջ խորհուրդ է տրվում այցելել Գառնու տաճար և Գեղարդավանք, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Սևանա լիճ և «հայկական Շվեյցարիա»՝ Դիլիջան, Խոր Վիրապ՝ Արարատի տեսարանով, և 9-րդ դարի Տաթևի վանքը։


Հեղինակները նաև խորհուրդ են տալիս համտեսել 6000-ամյա պատմություն ունեցող հայկական գինիները և այցելել Մատենադարան, որտեղ պահվում է հին ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը։

Leave a Comment