ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական «Mariner» նավթատարի կալանավորումը Ատլանտյան օվկիանոսում:
«Նավը կալանավորվել է ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործողությունն իրականացրել են ԱՄՆ ափային պահպանության ծառայությունը և ԱՄՆ զինված ուժերը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան մտահոգությամբ է հետևում «Mariner»-ի շուրջ ստեղծված անսովոր իրավիճակին: Նավը, ըստ գերատեսչության, նավարկում է Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում Ռուսաստանի դրոշի ներքո՝ պահպանելով միջազգային բոլոր օրենքները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
187 դիտում