Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ԱՄՆ-ի իրականացրած գործողությունը Վենեսուելայում,
հայտարարել է, որ նմանատիպ սցենար կարող է կիրառվել նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան
Կադիրովի նկատմամբ։
«Ահա,
խնդրեմ, Մադուրոյի օրինակը ձեզ։ Այդպե՞ս է: Իրականացրի՞ն գործողություն:
Իրականացրին: Արդյունքը բոլորը տեսան, ամբողջ աշխարհը։ Արագ արեցին դա։ Դե, թող
ինչ-որ գործողություն իրականացնեն սրա հետ… ինչպե՞ս է նրա… Կադիրովի, այդ
մարդասպանի։ Գուցե այդ դեպքում Պուտինը տեսնի դա և խորհի»,- ասել է Զելենսկին։