Թուրքիան կվերականգնի 2023-ին երկրաշարժից վնասված Արևմտյան Հայաստանի «Քառասուն մանկանց» եկեղեցին


Միջազգային


Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի երկրաշարժից վնասված «Քառասուն մանկանց» հայկական եկեղեցու վերականգնմանը։

Այս մասին հայտարարել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ։

19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին վնասվել է 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։

Եկեղեցուն հասցված վնասը քննարկվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք արքեպիսկոպոս Մաշալյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի միջև՝ 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ։


Leave a Comment