Թուրքիայում կոչ են արել դաշինք ստեղծել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ • Tribune.am

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակումից հետո թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել դաշինք կնքել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև։

«Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև դաշինքը կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և կկանխի ԱՄՆ իմպերիալիստական ​​ազդեցությունը», — քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում «Այդընլիք» թերթը։

Փերինչեքը շեշտել է, որ Թուրքիայի անվտանգության հիմնական գործոնը նրա ազգային ուժերն են, այդ թվում՝ բանակն ու ոստիկանությունը, ինչպես նաև «պետության և ժողովրդի անխզելի միությունը»։ Նա հավելել է, որ ներքին ճակատը կարևոր է, ավելացնում է «Газета.Ru»-ն։

Աթաթուրքի դիրքերում կանգնած «Վաթան» կուսակցությունը հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն ունի։ Այն ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն շարունակում է մնալ տարածաշրջանային ազդեցիկ ուժ։

Leave a Comment