Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») թույլ են տվել հեռանալ մեկուսարանից և ներկա գտնվել հոր հուղարկավորությանը, հայտնում է Armlur.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ Ստեփանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել հուղարկավորությանը ներկա գտնվելու համար 3 օրվա թույլտվություն ստանալ, սակայն նրան թույլ են տվել միայն մեկ ժամ:
Դեկտեմբերի լույս 31-ի գիշերը մահափորձ էր կատարվել Ռոբերտ Ստեփանյանի նկատմամբ. նրա վրա կրակել են մոտ 12 անգամ, վնասվածքներից նա մահացել է: Ռուստամ Ստեփանյանն այժմ կալանքի տակ է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի («Ֆազ») սպանության մեղադրանքով, որը կատարվել է 2025 թվականի հունիսի 11-ին Երևանում:
