Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղծել



Թուրքիա












Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դաշինք ստեղծել՝ ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը։

«Թուրքիայի դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցությունը», – նշել է Փերինչեքը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ Թուրքիայի անվտանգության ապահովման համար վճռորոշ նշանակություն ունի «պետության և ժողովրդի անխախտ միությունը»:



Leave a Comment