Թբիլիսիում մարդուն վնասվածք հասցնելու համար Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թբիլիսիում վնասված հասցնելու համար Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 7-ին վիճաբանության հողի վրա մեղադրյալը սառը զենքով վիրավորում է հասցրել մեկ անձի և փախուստի դիմել հանցանքի վայրից։

«Դիտավորությամբ մարմնական թեթև վնասվածք պատճառելու մեղադրանքով Վրաստանի ՆԳՆ-ի Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Ձվելի Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 1995 թվականին ծնված և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Վ. Ռ.-ին։

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 7-ին Թբիլիսիում մեղադրյալը վիճաբանության հողի վրա սառը զենքով վնասվածք է հասցրել 2003 թվականին ծնված քաղաքացի Ա. Ռ.-ին և թաքնվել դեպքի վայրից»։

Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեղադրյալը անմիջապես ձերբակալվել է։ Հանցագործության գործիքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, որը որպես պատիժ մինչև երկու տարի ազատազրկում է նախատեսում», – ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment