Այսօր մեռելոց է։ ննջեցյալների հիշատակի օրը, որը գրեթե բոլորի կողմից այսօր մոռացված է։ Ընդ որում, մոռացված է նաեւ երեկ երթի դուրս եկածների, ընդ որում, հանուն Եկեղեցու երթի դուրս եկածների, եւ նաեւ նրանց, ովքեր իրենց Եկեղեցու պահապաններ են հռչակել եւ ով իրենց դեմ է տիրադավ են պիտակում։
Այսպիսին ենք մենք, հիմնականում կեղծ, ցուցադրական, պոռոտախոս։
Հայաստանում մեռելոցները առաջին հերթին պետք է ոչ աշխատանքային օր հռչակվեն, ընդ որում, ոչ հաջորդ հանգստյան օրերից մեկի հաշվին։
Առաջընթացի համար, բարենորոգման համար առաջին հերթին պետք է ազատվել կեղծիքից, կեղծից, եւ սկսենք գոնե մեռելոցները հարգելուց։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է այսպես, իսկ ինչու այսպես չլինի, եթե օրինակ, իրենց կուսակրոն համարողներից ոմանք, որ եկեղեցում բարձր դիրքեր են զբաղվում, պարզվել է խավել են բոլորին եւ բոլորովին էլ կուսակրոն չեն, այլ ընտանիքատեր մարդիկ։
Սա ենք մենք։
Top-News.am