Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Արա Սահակյան – Նորություններ 07.01.2026

Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. դա է իր կոչումը եւ պարտքը։  

Ընդդիմությունը պետք է`համախմբի ժողովրդին, ՔՊ-ի իրավախախտումները մերկացնի, ցույց տա ՔՊ-ի միջամտությունը արդարադատության իրականացմանը, գերիների, պատանդների եւ քաղբանտարկյալների հարցերը արծարծի, բյուջետային օրենսդրության խախտումները, պետական պաշտոնեության կաշառումը բազմապատկված աշխատավարձերով ու պարգեւավճարներով, քաղաքացիական, դիվանագիտական եւ այլ ծառայությունների կուսակցականացումը, 8 մլրդ դոլար պետական պարտքի մսխումը, մեկ անձից գնումների ձեւով պաշտոնական դիրքի չարաշահումները, ԱՆԻՖ-ը եւ այլ կոռուպցիոն սխեմաները։

Ընդդիմությունը պետք է նկատի ունենա, որ ամեն թուքումուր ՔՊ-ն պատրաստ է լսել, ընդունել, ներողություն խնդրել, իրենցից մի քանիսին զոհաբերել, միայն թե չհիշեցնենք պատերազմը, պարտությունը, զոհերը, տարածքների ու ճանապարհների կորուստները։ Եկեղեցու թեման էլ է ՔՊ-ն հմտորեն օգտագործում պարտությունն ու կորուստները մոռացության տալու նպատակով։

Եվ, անշուշտ, քննադատությանը զուգահեռ, ընդդիմությունը պետք է ժողովրդին նոր “պայմանագիր” առաջարկի` ծրագրեր, կառավարման ոճ, էթիկա, երկխոսության ձեւեր։

Տոներն ավարտվեցին, ի գործ։

ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյան

Leave a Comment