Ադրբեջանում նավթաբազայում պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել

Քաղաքականություն

07.01.2026 | 15:55

Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլիգլար գյուղում նավթաբազայի տարածքում վառելիք տեղափոխող մեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ հրդեհն արագորեն մարվել է, տարածումը կանխվել է։ Միջադեպն ուղեկցվել է պայթյունով։

Haqqin.az-ը հայտնում է, որ միջադեպի ժամանակ այրվածքներից մահացել է Ղազախի բնակիչ, 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, որն աշխատել է որպես նավթամբարում վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։

Ղազախի շրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment