
«Առջևում խորհրդարանական ընտրություններ են, բայց ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ է անում ընդդիմությունը: Աո՜ւ, ալո՜, ընդդիմադիրնե՛ր, ի՞նչ եք անում, կարկուլյատորով հաշվում եք՝ Նիկոլի խորհրդարանում քանի մանդատ եք ունենալո՞ւ: Դա ազնիվ չէ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը վերանալու է: