ՔՊ նախընտրական ցուցակը պատրաստ է․ Մոտ 10 ինքնաբացարկ է եղել

ՔՊ նախընտրական ցուցակը պատրաստ է․ Մոտ 10 ինքնաբացարկ է եղել

7 հունվարի 2026 – 15:32 AMT

PanARMENIAN.Net«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը պատրաստ է։ Այս մասին ասել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մենք բոլոր թեկնածուներին լսել ենք, գրանցել, այսինքն հստակ պարզ է, թե քանի հոգուց է ցուցակը բաղկացած, ինչ մնում է ցուցակի հրապարակմանը, ապա այս պահին չունենք հստակ որոշում, առաջիկա վարչության ժողովներում այդ մասով ևս որոշում կկայացնենք»,-ասել է նա:

Նրա փոխանցմամբ՝ 380 հայտատուից 280-ն ընդգրկվել է ընտրացուցակում։

«Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներ ևս եղել են, մոտ մեկ տասնյակի չափով թեկնածու ինքնաբացարկ է հայտնել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է որոշվելու, թե ընտրացուցակում ով որ տեղում է լինելու, ապա Մանավազյանն ասել է, որ որոշումը կկայացվի ներքին քվեարկությամբ։

«Տեղի է ունենալու պատվիրակների քվեարկություն, որով էլ կդասավորի ցանկը։ Կարծում եմ՝ այս գործընթացը կկազմակերպվի փետրվարին»,-ասել է նա:

Հարցին, թե շա՞տ են անկուսակցական թեկնածուները՝ Մանավազյանն ասել է, որ շատ չեն, բայց կան:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment