«Ռուս զինվորականները Տիրոջ հրահանգով Հայրենիքը փրկելու առաքելություն են կատարում». Պուտինը՝ Սուրբծննդյան պատարագին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի մարզում Սուրբծննդյան պատարագին
մասնակցել է
ռուս զինվորականների
և նրանց ընտանիքների հետ:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պատարագից հետո Պուտինը դիմել է հավաքվածներին, այդ թվում՝ զինվորականների երեխաներին։

 

«Այսօր մենք նշում ենք Քրիստոսի Ծննդյան հրաշալի, պայծառ տոնը։ Մենք հաճախ Տիրոջը անվանում ենք Փրկիչ, քանի որ Նա եկել է Երկիր՝ բոլոր մարդկանց փրկելու համար։ Ահա և զինվորականները, Ռուսաստանի զինվորականները միշտ կարծես
Տիրոջ հրահանգով
կատարում են հենց այդ՝ Հայրենիքը պաշտպանելու, Հայրենիքը և նրա մարդկանց փրկելու
առաքելությունը։
Եվ բոլոր ժամանակներում Ռուսաստանը իր զինվորներին այդպես է վերաբերվել, ինչպես այն մարդկանց, ովքեր կարծես Տիրոջ հրահանգով կատարում են այդ սուրբ առաքելությունը»,- հայտարարել է Պուտինը։

 

 

 

Leave a Comment