Մերցը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել ուկրաինացիների փախուստը դեպի Եվրոպա


Քաղաքականություն


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քայլեր ձեռնարկի ուկրաինացիների զանգվածային արտագաղթը դեպի ԵՄ երկրներ կանխելու համար, հաղորդում է Strana.ua-ն։


Կանցլերի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է խրախուսեն բնակիչներին աշխատել իրենց երկրում, այլ ոչ թե տեղափոխվել եվրոպական երկրներ։


«Ուկրաինան պետք է ապահովի, որ իր երիտասարդները կարողանան գտնել արժանապատիվ աշխատանք իրենց երկրում, այլ ոչ թե մեկնել Գերմանիա, Լեհաստան կամ Ֆրանսիա», – ընդգծել է Մերցը։


Նա ասել է, որ այս հարցը բազմիցս բարձրացվել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։



Leave a Comment