Reuters. ԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են նավթի մատակարարման շուրջ – 5tv

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցություններ են վարում ամերիկյան նավթավերամշակման գործարաններ նավթի մատակարարման հարցով։

Մի քանի աղբյուրների տվյալներով՝ բանակցությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել ոչ Սպիտակ տան, ոչ Վենեսուելայի իշխանությունների և ոչ էլ պետական PDVSA նավթային ընկերության կողմից։

Բացի այդ, սպասվում է, որ արդեն հունվարի 8-ին ամերիկյան նավթային կոնցեռնները կարող են հրավիրվել Սպիտակ տուն՝ քննարկելու հնարավոր ներդրումները վենեսուելական նավթային հատվածում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այս բանակցությունները դեռևս գտնվում են համաձայնեցման փուլում։

Leave a Comment