ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է տարբեր տարբերակներ, որոնք Վաշինգտոնին թույլ
կտան Գրենլանդիայի նկատմամբ
վերահսկողություն ստանալու, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է
CNN-ը։
Նրա խոսքով՝
Թրամփը «հստակ հասկացրել է», որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության ստացումը
«ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն է և կենսականորեն կարևոր Արկտիկական
տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար»։
«Նախագահը
և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքական նպատակին հասնելու մի շարք
տարբերակներ, և, իհարկե, ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը միշտ էլ տարբերակ
է, որը գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրության ներքո»,- հեռուստաալիքը
մեջբերել է Լևիթի խոսքերը։
«Wall
Street Journal»-ը հաղորդել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի անդամների
հետ փակ ճեպազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի կողմից Գրենլանդիայի հասցեին
սպառնալիքները չեն նշանակում շուտափույթ ներխուժում. նպատակը կղզին Դանիայից գնելն
է։