Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարից հետո «հազարավոր ֆրանսիացի զինվորներ» կարող են տեղակայվել այնտեղ՝ խաղաղությունը պահպանելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է Le Monde-ը։
«Հազարավոր ֆրանսիացի զինվորներ կարող են տեղակայվել հրադադարից հետո Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու համար», – հայտարարել է Մակրոնը։
Սակայն քաղաքական գործիչը նշել է, որ սա չի վերաբերում այն ուժերին, որոնք «պարտավորվել են մասնակցել մարտական գործողություններին»։ Նա նկատի ուներ «աջակցող ուժեր՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո», – պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։